Պատմական |
|
Կարապ Պարային Համոյթի պարուսոյց-ղեկավար Սիւզի Խանջարեան-Նաjարեանը ծնւել է 1965 Մայիսի 30- ին Թեհրանում: Նրա ծնողներն ու յատկապէս մեծ քոյրը , դպրցոական թեթեւ ելույթներից , նկատելով նրա անսահման սէրն ու ընդունակութիւնը պարարւեստի նկատմամբ , 1976 թւի ամռանը Սիւզին յանձնում են «Թեհրան Ջանբազեան» բալէտի ուսումնարան ,ուր եւ հնարաւոր է դառնում ծանօթանալ այդ նուրբ եւ գեղեցիկ արւեստին եւ տարիներ շարունակ սաւառնել նրա անծայրածիր տարածքներով : Ցաւոք սրտի , պարարւեստի երկինքը շոււոով մթագնեց , սակայն Սիւզին չդադարեցրեց իր դասական ամուր հիմքերի վրայ դրւած ամենօրեայ պարապմունքները , շնորհիւ տիկին Անահիտ Ջանբազեանի լուրջ եւ հոգատար աշխատանքի ) Անբարենպաստ պայմաններով հանդերձ Սիւզին մասնակցեց բազմաթիւ ելույթների , որոնց շարքում նշելի են՝ «Ժիզէլ-ի» վարիասեօնն ու Քլարա-ի դերը «նաթքրաքըր-ի» բալէտից առնւած ամենօրեայ մի բեմադրութեան մէջ) Սիւզիի փայլուն օրերը համարւում է՝ «Թեհրան Ջանբազեան» բալէտի ունումնարանի հիմնադրման եւ գործունէութեան 40 ամեակին նւիրւած «Կոմիտաս- Կռունկ բնաւեր» բալէտի մէջ , «Անտոնի-ով » կատարած «տառապած աղջիկը» 1982 թւին :Սոյն բեմադրութիւնը ներկայացնող աւելի քան չորս տասնեակ հոգանոց անձնակզմի շարքում , աչքառու յաջողութեան արժանցած Սիւզի մասին Ալիք օրաթերթում այսպէս է գրում «...Վերակենդանանում է Տէր զորի ահաւոր պատկերը եւ այդ դժւարին պատկերում անմոանալի էր «տառապած աղջիկը» Սիւզի Խանջարեանի կատարմամբ , նա անկեղծ յուզականութեամբ վերամարմնաւորեց այդ անմեղ աղջկայ կերպարը...» իսկ «Քուլիս» թերթում գրւում է՝ «...Չարչարանքի յուզիչ ապրումները պատկերեց Սիւզի Խանջարիանը բալէտային նուրբ կատարումով , կերտելով մի անմեղ աղջկայ զարհուրանքը եւ նրա չարչարանքի հոգեկան տագնապը ... ») Դասական եւ ժողովրդական պարերին մէթոդիկ կերպով ծանօթանալով եւ կողմնակի գիտելիքներով սնւելով , նա գտաւ իր նեաշխարհը մարմնաւորող ապրումներն ու անվստահ գունաւորելով իր ապագայի հէռանկարը ,1984 , հպարտութեամբ դարձաւ «Թեհրան Ջանբաեան» բալէտի ունումնարանի անդրանիկ շրջանաւարտների )Մէկը «Առնո Բաբաջանեան»ից մի կտոր ներկայացնելով նա ստացաւ իր աւարտականն իր միակ ու աննման պարուաույց՝ Անահիտ Ջանբազեանի ձեռամբ ) Երկու տասնամեակներ են անցնում երազ դարձած այն օրից երբ տիկին Ջանբազեանը, ելնելով պարարւեստի ասպարէզում գոյոթիւն ունեցող բազմաթիւ սահմանափակումներից ու խոչընդոտներից մի այլ ճամբայ բացեց Սիւզի առջեւ ու նա իր ուսսուցչուչուհոու ցուցմունքներով ,սկսեց պարի դասաւանդման դժւարին աշխատանքը , իր իսկ աւարտած դպրոցի յարկի տակ , որպէսզի մասամբ փարատւի ուադրական առիթների բաակայոյթիւնը ) Մէկ տարի յետոյ , տիկին Ջանբազեանը մեկնեց միացեալ նահանգներ 19 ամեայ Սիւզիին վստահելով եւ փոխանցելով իր բարձրագոյն դասարանի աշակերտուհիներին , եւ ծնւեց Կարապը)«Կարապն» իր կեանքի առաջին տաս տարիների ընթացքին ստիպւած եղաւ անգամներ փոխել իր բոյնը , սակայն ոչ մի օր չը վհատեց այլ յարատեւեց դասական ու ժողովրդական պարեր պարապելով եւ տնային ելոյթների , ֆիլմի ցուցադրութեան , բալէտի եւ երաժշտութեան պատմութեան միջոցով յագեցնելով պարարւեստի այն ծարաւ սրտերը , որոնք դիմում էին «Կարապ» պարախմբին հետզհետէ մի քանի պարերով եւս մասնակցելու առիթներ ունեցաւ ազգային ու կրօնական տօնակատարութիւններին կամակերպւած ներքին ձեռնարկներում Թեհրանի եւ Հայկաշէնի բեմերում մի քանի տարիներ եւս աշխատեց Արարատ միութեան մէջ կեանքի կոչելով Կռունկ պարախումբը որի անդամուհիները յետագայում միացան Կարապին Այդ տարիների ընթացքին Սիւզին ցաւով կորցրեց իրեն հոգէպէս նեցուկ հանդիսացող սիրելի հօրն իսկ չորս ամիսներ անց երիտասարդ քրոջը որի անմոռաց յիշատակին նւիրեց Բողոք կատարումը Մուզառի Ռեքուիէմից առնւած Լա քռիմոազա- ով 1991 թւին եւ իր ներքին աղօթքն ու հոգու կանչը բարձրացրեց առ Աստւած Կարապի կեանքի եկրորդ տաս տարիները սկսւեց խմբի 10 ամեակի տօնակատարութեամբ ու երկժամեայ ելոյթով Արարատ Կազմակերպութեան Կոմիտաս սրահում Ապա Սիւզին ամուսնացաւ Մասիս Նազարեանի հետ եւ փոքրիկ Ռուբինային ծնունդով նրա հոգեկան ծանր ապրումները փոխւեին ուժգին եռանդի եւ նա աւելի հաստատ քայլերով շարունակեց իր նախընտրած ճամբան իր ամուսնու եւ դստեր ընկերակութեամբ ) Արեւի տաքութիւնի երկար զուրկ մնացած Կարապի թեւերը փայլեց ազատորէն թափահարւելու շողերի եւ հետզհետէ վերելք ապրեց թէ աշակերտութեան եւ թէ հանդիսատեսների քանակը եւ Կարապ -ի տարեկան ելույթները գտան իրենց ուրոյն տեղը Թեհրանահայ համայնքի պարարւեստով հետաքրքրւող եւ լաւատեղեակ անանց սրտերում Արդեն ութ տարի է որ Կարապի բոյնը հաստատւել է Թեհրանի Հայ Ուսումնասիրաց Չարմահալ միութեան մէջ որտեղում ունեցած ելութներին ժամանող բազմահարիւր ժողովուրդը միշտ բաւարարւած է լքել սրահը իր լաւագոյն բարէմաղթութիւննեէրն ուղղելով թէ խմբին եւ թէ պարուսոյցին Տարիներ շարունակ ամենայն պատրաստակամութեամբ եւ ցանկացած պահին իր աջակցութիւնն ի յայտ բերելով Կարապն իր լաւագոյն անդամներին տրամադրել է որպէս զանազան միութիւնների պարախմբերի ղեկաւար Սիւին եւս մի ճոխ ձէռնարկով նշեց Ջանբաիան դ,րոցի-60 ամեակը իր պարտքը մատուցելով սիրելի տիտկին Անահիտին Եւ այսօր գնահատելով վերջին տարիների անհամեմատ ազատ աշխատելու հնարաւորութիւնները աւելի խոր է շնչում ու գունաազարդում բեմային աշխատանքները ինքնաշխատութեամբ եւ ինչու չէ նաեւ սնւելով այլ ակունքների որոնց հիման վրայ սահուն վստահ եւ հպարտ է կարող լողալ ու պարել նրա պաշտած Կարապը ... |
![]() ![]() |